Ռիհաննան նկարահանվել է Puma x Fenty նոր գովազդային արշավում։ Երգչուհին բրենդի հետ համագործակցությամբ ներկայացրել է Creeper Phatty սպորտային կոշիկների թարմացված տարբերակը, որի կրեատիվ տնօրենն է 2014 թվականից։
Սեպտեմբերին երգչուհին վեց տարվա դադարից հետո առաջին անգամ լուսանկարվեց ապրանքանիշի համար՝ մոդելավորելով Puma-ի 2001 թվականի Avanti սպորտային կոշիկները և հայտնվելով գովազդային արշավում՝ նշելով Fenty x Puma Avanti-ի մեկնարկը:
Ռիհաննայի համագործակցությունը սպորտային հսկա Puma-ի հետ դադարեցվել է 2017 թվականին, քանի որ երգչուհին սկսեց իր Fenty Beauty և Savage x Fenty ապրանքանիշերի զարգացումը:
Վերջերս երգչուհին զարմացրել էր երկրպագուներին՝ ավելի բաց ներկելով մազերը: