«Ավելի հավատացյալ եմ, քան մարդիկ կարծում են»․ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը դարձել է GQ ամսագրի «Տարվա տղամարդիկ» նոր համարի հերոսուհին։ Հարցազրույցում ռեալթի շոուների աստղը պատմել է, թե ինչ է սովորել իր հորից՝ Ռոբերտ Քարդաշյանից, ինչպես է պատասխանել Քանյե Ուեսթի հետ իր ամուսնալուծության վերաբերյալ երեխաների հարցերին և ինչու է դիմում մեդիումներին։

Քիմը պատմել է, որ տղամարդկանց հագուստի նկատմամբ հետաքրքրությունը գալիս է հորից, ով կյանքից հեռացել է 2003 թվականին։ «Նա իսկապես ոճային էր»,- ասում է նրա նախկին կինը և Քիմի մայրը՝ Քրիս Ջենները։ Երբ Քրիսն ու Ռոբերտը սկսեցին հանդիպել 1970-ականների կեսերին, նա գրեթե բացառապես Gucci էր կրում։

Քիմը պատմել է, որ ամուսնալուծության ժամանակ հոգեբանների չի դիմել, այլ ստացել է ընկերների և ընտանիքի աջակցությունը։ Բացի դրանից, Քիմը խոստովանել է, որ երբեմն դիմում է որոշ էքստրասենսների և մեդիումների։

Քիմը նշել է, որ ամենից շատ քրիստոնեական հավատքին է դավանում և ամեն օր աղոթում է երեխաների հետ միասին՝ քնելուց առաջ։ «Հավանաբար ավելի հավատացյալ եմ, քան մարդիկ կարծում են»:

Հեռուստաաստղի երեխաները կարդում են աստվածաշնչյան պատմություններ այն նույն գրքերից, որոնք Քիմի հայրը կարդացել էր նրա և քույրերի համար, երբ նրանք երեխա էին:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version