People ամսագրի վարկածով ամենասեքսուալ տղամարդկանց ամենամյա վարկանիշը գլխավորել է 57-ամյա դերասան Պատրիկ Դեմփսին։
Հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է, որ ցնցվել է այս լուրը լսելուց և սկզբում համարել է կատակ։ «Լրիվ մոռացել էի այդ մասին և չէի էլ մտածում առաջին տեղում լինելու մասին»:
Պատրիկ Դեմփսին առավել հայտնի է «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալում բժիշկ Դերեկ Շեպարդի դերով, ինչպես նաև նկարահանվել է Բրիջիթ Ջոնսի օրագրի երրորդ մասում և շատ այլ ֆիլմերում։
Բացի Դեմփսիից, ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում են հայտնվել նաև «Գահերի խաղի» աստղ Պեդրո Պասկալը, Թիմոտի Շալամեն, ռեփեր Աշերը, Ջեյմի Ֆոքսը, Լենի Կրավիցը և այլք։
Համացանցում ոչ բոլորն են գնահատել թեկնածուի ընտրությունը՝ նշելով, որ Դեմփսին արդեն չափազանց մեծահասակ է ամենասեքսուալ տղամարդը լինելու համար։ Շատերը կցանկանային հաղթանակը նվիրել Պեդրո Պասկալին։
Անցյալ տարի այս տիտղոսին արժանացել էր Քրիս Էվանսը։