Քիմը, Բիլլին, Քիանուն, Ջենիֆերն ու այլք՝ LACMA Art+Film-ին

Նոյեմբերի 4-ին Լոս Անջելեսի արվեստի թանգարանում տեղի ունեցավ LACMA Art + Film ամենամյա գալան, որը տոնում է կինոարդյունաբերության, նորաձեւության և ժամանակակից արվեստի գործիչների ձեռքբերումները:

Այս տարի մեծարման երեկոն նվիրված էր ամերիկացի նկարչուհի և ակտիվիստ Ջուդի Բակային, ինչպես նաև ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերին, ում «Մարդասպանը» ֆիլմը Մայքլ Ֆասբենդերի և Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ նոյեմբերի 10-ին կթողարկվի Netflix-ում։

Իտալական Gucci նորաձեւության տունը կրկին հանդես էր եկել որպես միջոցառման գլխավոր հովանավոր, ուստի հյուրերի մեծ մասը կրում էր հենց այս ապրանքանիշի հագուստներն ու աքսեսուարները։ Իհարկե, միջոցառմանը ներկա էր Gucci-ի նոր կրեատիվ տնօրեն Սաբատո դե Սառնոն, ով վերջերս Միլանում ներկայացրեց իր առաջին հավաքածուն ապրանքանիշի համար։

Գալա երեկոյին մասնակցում էին նաև Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը, Կիանու Ռիվզը և Ալեքսանդրա Գրանտը, Սալմա Հայեկը և Ֆրանսուա-Անրի Պինոն, Հայդի Քլումը, Ջոդի Քոմերը, Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին՝ Վիտորիա Չերետին, Պեդրո Պասկալը, Եվա Հիլթոն Ջեզորին, Պեդրո Պասկալը, Քի Քիմ Քարդաշյանը, Բիլի Այլիշը և շատ ուրիշներ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »