90-ականների զույգեր, որոնց գոյության մասին գուցե մոռացել էիք

Հայտնիները հանդիպում են, սիրահարվում և բաժանվում: Այս անգամ վերհիշել ենք այն զույգերին, ովքեր 1990-ականներին պարբերականների առաջին էջերում էին Հենց նրանք էին ոսկե դարաշրջանի մի մաս, բայց նույնիսկ մոռացել էինք, որ նրանք սիրավեպ են ունեցել։

Լիվ Թայլեր և Խոակին Ֆենիքս

Խոակին Ֆենիքսը և Լիվ Թայլերը երկուսն էլ երիտասարդ դերասաններ էին, երբ սկսեցին հանդիպել 1997 թվականին: Նրանք նույնիսկ միասին նկարահանվեցին «Inventing the Abbotts» ֆիլմում: Երեք տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվեց: Բայց նրանք ընկերներ մնացին։

«Ես Խոակինին և նրա բոլոր քույրերին համարում եմ իմ ընտանիքը։ Մենք այնքան երիտասարդ էինք, երբ միասին էինք, ես 18 տարեկան էի, նա՝ 21։ Նա իմ առաջին սերն էր»,- ասել էր Թայլերը։

Գվինեթ Փելթրոու և Բրեդ Փիթ

Էնիսթոնի և Ջոլիի հետ դրամաները փոխեցին Փիթի ողջ անձնական կյանքը։ Բայց ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, քանի որ այս սիրավեպերից առաջ դերասանը քիչ էր մնում ամուսնանար Գվինեթ Փելթրոուի հետ։

Նրանք ծանոթացել և սկսել են հանդիպել «Seven» ֆիլմի նկարահանման հրապարակում 1994 թվականին, իսկ 1996 թվականին նրանք հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ Բայց վեց ամիս անց բաժանվեցին:

Ավելի ուշ Գվինեթը նշեց, որ դա իր մեղքն է և Փիթին անվանեց «շատ լավ մարդ»: Դերասանները դեռ պահպանում են ընկերական հարաբերությունները։

Ջոնի Դեփ ու Քեյթ Մոս

Ջոնի Դեփը և Քեյթ Մոսը 90-ականների գեղեցիկ և ամենակուլտային զույգերից էին:

1994 թվականի փետրվարին ընդհանուր ընկերը ծանոթացրեց նրանց Նյու Յորքի Իսթ Վիլիջում գտնվող Cafe Tabac-ում: Խոսակցություններ կան, որ այն ժամանակ 20-ամյա Մոսն ու 31-ամյա Դեփը ամբողջ գիշեր զրուցել են նախքան դերասանի հյուրանոցի սենյակը նահանջելը, որտեղ նրանք մնացել են մի քանի օր:

Չորս տարի անց զույգը բաժանվեց: Քանի որ Դեփի կարիերան նոր բարձունքների էր հասել Թիմ Բարթոնի «Edward Scissorhands» ֆիլմի թողարկումից հետո, նա հաճախ բացակայում էր՝ նկարահանումներով։ Մոսը հիմնականում միայնակ էր մնում։

Մոդելը խոստովանում էր՝ «Խելագարվում էի։ Դեպրեսիվ մարդ չեմ, բայց իսկապես անդադար տխրում էի: Եվ մենք բաժանվեցինք»։

Քերոլին Բեսեթը և JFK Junior-ը

90-ականների ամենասիրուն, ոճային, բայց ամենաողբերգական զույգերից էին Ջոն Քենեդու և նախկին առաջին տիկին Ջեքի Քենեդիի որդին՝ Ջոն Քենեդի կրտսերը և Քերոլին Բեսեթը

Զույգը ծանոթացավ 1992 թվականին, երբ Քերոլինը աշխատում էր որպես հրապարակախոս Calvin Klein-ում։ 1996 թվականի սեպտեմբերին զույգն ամուսնացավ:

Երեք տարվա ամուսնությունից հետո զույգի հարաբերություններում խնդիրներ առաջացան: Մոտավորապես նույն ժամանակ JFK Jr. ձեռք բերեց օդաչուի լիցենզիա և որոշեց կնոջը և նրա քրոջը՝ Լորենին տանել զարմիկի՝ Ռորի Քենեդու հարսանիքին, չնայած նրան խորհուրդ էին տվել չեղարկել թռիչքը սահմանափակ տեսանելիության պատճառով:

Արդյունքում ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով երեք ուղևորները զոհվեցին 1999 թվականի ամռանը:

Ռիչարդ Գիր և Սինդի Քրոուֆորդ

90-ականների ամենահիասքանչ ու տպավորիչ զույգերից մեկը՝ Գիրն ու Քրոուֆորդն ամուսնացած էին 1991-ից 1995 թվականներին:

Նրանք հանդիպեցին հանգուցյալ, հիանալի լուսանկարիչ Հերբ Ռիտսի տանը երեկույթի ժամանակ, երբ Քրոուֆորդը 21 տարեկան էր, Գիրը՝ 38: 1991 թվականին Գիրն ու Քրոուֆորդը միասին ներկա եղան «Օսկար» մրցանակաբաշխությանը։

Քրոուֆորդը և Գիրն ամուսնացան նույն տարվա վերջին Լաս Վեգասում՝ զոհասեղանի մոտ փոխանակելով ալյումինե փայլաթիթեղի օղակները:

Supermodel Cindy Crawford, right, and her husband actor Richard Gere pause as they enter Lincoln Center in New York on May 2, 1994 for the 1994 Humanitarian Award from T.J. Martell Foundation for Leukemia, Cancer, and AIDS Research. (AP PHOTO/Dyane Leight)

«Ռիչարդը և ես մի քանի տարի հանդիպում էինք, և մի անգամ նա ասաց՝ «Արի գնանք Վեգաս այս գիշեր ու մենք ամուսնացանք», հիշում է Քրոուֆորդը։

1995 թվականին Գիրն ու Քրոուֆորդը բաժանվեցին։ Տարիներ անց Սինդին խոստովանեց, որ խնդիրներից էր այն, որ տարիքային մեծ տարբերություն կար և Գիրի հետ իրականում ընկերներ այդպես էլ չկարողացան լինել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version