Ինչպե՞ս է Քիմ Քարդաշյանը նշել 43-ամյակը

Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին դարձավ 43 տարեկան։ Այս առիթով ռեալիթի աստղը, իհարկե, երեկույթ է կազմակերպել, որին հրավիրել է ընտանիքի անդամներին և մտերիմ ընկերներին։

Միջոցառումը տեղի է ունեցել Բևերլի Հիլզի Funke ռեստորանում։ Երեկոյի հերոսուհին կրում էր վառ կարմիր Balenciaga զգեստ՝ խորը դեկոլտեով:

Քիմի միակ քույրը, որ բաց էր թողել ծննդյան տարեդարձի միջոցառումը Քորթնին է, ով այժմ երեխայի է սպասում ամուսնուց՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերից։ Այժմ համացանցում քննարկում են, թե արդյոք Քորթնին ներկա չի եղել առողջական խնդիրների պատճառով, քանի որ վերջերս հայտնվել էր հիվանդանոցում, որտեղ բժիշկները ստիպված են եղել պայքարել նրա դեռևս չծնված երեխայի կյանքի համար, թե՞ պայմանավորված է Քիմի հետ ունեցած կոնֆլիկտով։

Հիշեցնենք՝ Քորթնին Քիմին մեղադրեց Թրեվիսի հետ իր հարսանիքն օգտագործելու համար որպես Dolce & Gabbana-ի հետ պայմանագիր կնքելու հնարավորություն:

Չնայած իր սոցիալական ցանցերում Քորթնին շնորհավորել է քրոջը՝ նշելով նրանց բազմաթիվ վեճերը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »