Վիկտորիա և Դևվիդ Բեքհեմներն ամենահայտնի աստղային զույգերից են, ովքեր դարձել են սիրո ու ընտանիքի խորհրդանիշ։
Այս անգամ որոշել ենք ներկայացնել Վիկտորիա ու Դևիդ աստղային զույգի սիրո պատմությունը։ Դե ինչ՝ Նրանք ծանոթացել են 1997 թվականին և այդ ժամանակվանից միասին են։
Բեքհեմները կարծես եկել են կոտրելու բոլոր կարծրատիպերն այն մասին, թե շոու բիզնեսի ոլորտում անհնար է կայուն ու հարատեւ հարաբերություններ ունենալ։
1990-ականներին Վիկտորիա՝ այն ժամանակ դեռևս Ադամսը, համաշխարհային համբավ ձեռք բերեց Spice Girls աղջկական բենդի շնորհիվ, մինչդեռ Դևվիդ Բեքհեմը հայտնի դարձավ «Մանչեսթեր Յունայթեդում»: Թեև նա գաղափար անգամ չուներ, թե ով է ֆուտբոլիստը, բայց Դևվիդը լավ գիտեր թե ով է Վիկին, ում շատերը ճանաչում էին որպես «Posh Spice»։
Դևիդը մի անգամ նույնիսկ հասցրել էր խոստովանել, որ սիրահարված է Վիկտորիային՝ «Հյուրանոցի համարում էի լավագույն ընկերոջս հետ, և հիշում եմ, որ շրջվեցի և ասացի. «Ուզում եմ ամուսնանալ նրա հետ»։
Մի անգամ էլ այնպես ստացվեց, որ Վիկտորիան ներկա եղավ Դևվիդի խաղերից մեկին,վերջինս էլ հեռվից ձեռքով ողջունեց երգչուհուն։ Այդ պահից հետո ֆուտբոլիստը վստահ էր, որ բաց է թողել իր սիրելի Spice Girl-ի հետ հանդիպելու հնարավորությունը, սակայն աշխարհը նրան երկրորդ հնարավորություն տվեց մեկ շաբաթ անց, երբ Վիկտորիան իր մենեջերի և խմբի անդամներից մեկի հետ կրկին ներկա գտնվեց ֆուտբոլային հանդիպմանը: Հենց 1997 թվականի այդ օրն էր, խաղից հետո կայացած երեկույթի ժամանակ, երբ Դևվիդը համարձակություն հավաքեց ու խնդրեց Posh Spice-ի համարը:
«Մենք մոտ մեկ ժամ զրուցեցինք խաղացողների սրահում։ Նա էլ գնացքով էր եկել այդ օրը, ու իր համարը գրեց գնացքի տոմսի վրա, որը ես առ այսօր պահպանել եմ», խոստովանում է ֆուտբոլիստը։
Հիշելով այդ նույն պահը՝ Վիկտորիան պատմում է, որ նամակ էր գրել ինքն իրեն՝ «Ինչ կուզենայի, որ իմանայի, երբ դեռահաս էի», որտեղ գրել էր այն մասին, թե ինչպես է սիրահարվել Դևվիդին:
«Սեր առաջին հայացքից գոյություն ունի։ Դա քեզ հետ հաստատ տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների սրահում։ Մինչ մյուս ֆուտբոլիստները կանգնած են իրենց ընկերների հետ, դու կտեսնես, որ Դևվիդը կանգնած է իր ընտանիքի հետ: Եվ նա այնքան հաճելի ժպիտ ունի։ Դու էլ քո ընտանիքի հետ ես մտերիմ ու կհասկանաս, որ այնքան եք սազում միմյանց։ Իսկ հետո նա կխնդրի քո համարը»:
Ու սկսվեց սիրավեպը։ Վիկտորիայի մենեջերի խնդրանքով զույգը փորձում էր թաքնվել հանրությունից։
Ի դեպ, Ֆուտբոլիստը պատմել է, որ իրենց առաջին համբույրը տեղի ունեցավ ծնողների տուն գնալու ճանապարհին։
Վիկտորիան հիշում է՝ «Ես նրան ասել էի, թե որն է իմ երազանքի մատանին։ Նա էլ հիշել էր»։ 1998 թվականի հունվարին Դևիդը Վիկտորիային դիմավորեց 30 վարդերով, իսկ հետո ուղեկցեց հյուրանոցի այն սենյակը, որը զարդարել էր հարյուրավոր վարդերով և կարմիր ու դեղին շուշաններով:
Նրանք նստեցին ընթրելու և հենց այդ պահին ֆուտբոլիստը վերջապես ծնկի եկավ՝ հանեց երազանքի մատանին ամուսնության առաջարկություն անելու։
Զույգն ամուսնացավ 1999 թվականին։ Ի դեպ, միջոցառմանը ներկա էր նրանց որդին՝ Բրուքլինը, ով այդ ժամանակ 4 ամսական էր։
Զույգը համատեղ 4 երեխա ունի՝ Բրուքլինը, Ռոմեոն, Քրուզը և Հարփերը։ Չնայած Բեքհեմները շատ են ճամփորդում իրենց կարիերայի և բարեգործական աշխատանքների համար, նրանք ասում են, որ անում են ամեն ինչ՝ ընտանիքի հետ ժամանակ անց կացնելու համար: