Համացանցում հայտնվել են առաջին նկարները Պաբլո Լարենի նոր ֆիլմից՝ գլխավոր դերում Անջելինա Ջոլին է։ Իրական իրադարձությունների վրա հիմնված «Մարիա» ֆիլմում դերասանուհին հանդես է գալիս լեգենդար օպերային երգչուհի Մարիա Կալասի կերպարով, ում դիվա են անվանում։
Ֆիլմի սյուժեն հիմնված է 20-րդ դարի մեծագույն օպերային երգչուհու բուռն, գեղեցիկ և ողբերգական կյանքի և 1970-ականներին Փարիզում նրա կյանքի վերջին օրերի պատմության վրա։
Նկարահանումները տեղի են ունեցել Փարիզում, Հունաստանում, Բուդապեշտում և Միլանում: