Քիմը, Զոուին, Նիկոլն ու մյուսները՝ Caring for Women գալային

Kering հիմնադրամը Նյու Յորքում անցկացրեց իր երկրորդ ամենամյա Caring for Women գալա երեկոն՝ աջակցելու կանանց իրավունքներին և բռնության դեմ պայքարին: Հյուրերի թվում էին Քիմ Քարդաշյանը, Սալմա Հայեկը, Նիկոլ Քիդմանը, Օլիվիա Ուայլդը, Ջեֆ Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը և այլք։

Երեկոյի հաղորդավարուհին էր Օփրա Ուինֆրին։

Քիմ Քարդաշյանը վարդագույն, բյուրեղապակյա զարդարված Balenciaga զգեստով էր։ Սալմա Հայեկը կրում էր բորդո զգեստ, նրան ուղեկցում էր ամուսինը՝ Kering-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա Անրի Պինոն։

Caring for Women գալան առաջին անգամ անցկացվել է անցյալ տարի։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »