Քայլիին ու Թիմոթիին «բռնացրել են» համբուրվելիս

Քայլի Ջեներն ու Թիմոթի Շալամեն միասին ներկա են եղել Բեյոնսեի համերգին։

Սոցցանցերում տարածված տեսանյութում 25-ամյա Քայլին և 27-ամյա Թիմոթին կարելի է տեսնել Լոս Անջելեսում Բեյոնսեի շոուի ժամանակ միասին: Նրանց հետ է եղել նաեւ Քայլիի քույրը՝ Քենդալ Ջենները։

Տեսանյութում երևում է, որ Քայլին ու Թիմոթին համբուրվում են։ Այսպիսով զույգն անուղղակիորեն հաստատում են, որ սիրավեպ ունեն։

Զույգի սիրավեպի մասին հայտնի դարձավ այս տարվա ապրիլին։ Այդ ժամանակվանից Քայլի Ջեներին և Թիմոթի Շալամեին մի քանի անգամ նկատել են միասին, այդ թվում՝ ընկերների հետ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »