Ֆրեդի Մերկուրին 77 տարեկան կդառնար

Սեպտեմբերի 5 – ին էր ծնվել լեգենդար Ֆրեդի Մերկուրին։ Queen – ի անփոխարինելի ֆրոնթմենն այսօր կարող էր 77 տարեկան դառնալ։

Այս առիթով հետաքրքիր փաստեր ենք ներկայացնում լեգենդի մասին, նաև առանձնացրել ենք ամենաերգերից մի քանիսը, թեփետ այս դեպքում յուրաքանչյուր երգը կարելի է ամենա համարել։ Դե ինչ՝ գնացինք։

Ֆրեդիի իսկական անունը Ֆարուք Բուլսարա էր։ Նա իր անունը պաշտոնապես փոխել էր 1970 թվականին։

Ֆրեդիին համարում են բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից մեկը՝ նրա ձայնը 4-6 օկտավա էր։ 

Ֆրեդին ավարտել էր Ealing Art College – ը՝ արվեստի և գրաֆիկական դիզայնի որակավորում ուներ։ Բենդի այս լոգոն հենց Ֆրեդին է ստեղծել: 

Նա նամականիշներ էր հավաքում։

Ֆրեդիի այցեքարտերից էր իր բարձրախոսը։ Նկատել եք, չէ՞, որ այն ներքևի հատված չուներ։ Իրականում սա պատահականության արդյունք էր։ Դեռևս կարիերայի սկզբում՝ համերգներից մեկի ժամանակ, բարձրախոսի սթենդի ներքևի հատվածը կոտրվեց։

Երաժիշտը վերցրեց վերևի հատվածն ու շարունակեց երգել՝ կարծես ոչինչ չի պատահել։

Լուսանկարը՝ Page Six

“Crazy Little Thing Called Love” երգը Ֆրեդին գրել է հյուրանոցի սենյակում՝ լոգանք ընդունելիս։

Երբ նրան հարցրել են, թե ինչի մասին է “Bohemian Rhapsody” երգը, նա պատասխանել է՝ «Ռիթմային հիմար անհեթեթություն է»։

Վերջին անգամ Ֆրեդին բեմ բարձրացավ 1990- ին՝ Brit Awards մրցանակաբաշխության ընթացքում։

Լուսանկարը՝ Smooth Radio

Մերկուրին ծնվել էր չորս լրացուցիչ ատամներով։ Նա վախենում էր, որ եթե ուղղի ատամները՝ կկորցնի ձայնը։

1983 թվականին Ֆրեդին մի քանի երգ է ձայնագրել փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ։

Դասական երաժշտության հանդեպ Ֆրեդին մեծ սեր ուներ։ Բազմաթիվ գրված ստեղծագործություններ՝ արդյունքում նա անկրկնելի դուետ ունեցավ իսպանական օպերայի դիվա Մոնսերատ Կաբալյեի հետ։

Նա երկարաժամկետ հարաբերություններ էր ունեցել Մերի Օսթինի հետ։ Մահից հետո Ֆրեդին հենց նրան էր կտակել կարողության կեսը, անշարժ գույքը և ձայնասկավառակների վաճառքից գոյացած գումարը։

Լուսանկարը՝ Metro

Ֆրեդին կյանքից հեռացավ 45 տարեկանում՝ 1991 թվականին։ 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version