Քորթնի Քարդաշյանը հոսպիտալացվել է

Քորթնի Քարդաշյանը, ով ամուսնու՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հետ սպասում է իր առաջնեկին, հոսպիտալացվել է։ Տեղեկանալով այդ մասին՝ երաժիշտը չեղարկել է եվրոպական շրջագայությունը և առաջիկա ելույթները Գլազգոյում, Բելֆաստում և Դուբլինում և վերադարձել ԱՄՆ։

Թրեվիսը երկրպագուներին չի բացատրել շրջագայության կտրուկ չեղարկման կոնկրետ պատճառը, բայց խումբը սոցիալական ցանցերում հայտարարություն է արել, որ Բարքերը ստիպված է եղել Կալիֆորնիա վերադառնալ անձնական պատճառներով: «Ընտանեկան անհետաձգելի խնդիրների պատճառով Թրևիսը ստիպված է վերադառնալ տուն՝ ԱՄՆ:

Համերգները Գլազգոյում, Բելֆաստում և Դուբլինում հետաձգվում են: Նրա՝ Եվրոպա վերադառնալու և հետաձգված համերգների մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն շուտով»:

Երեխան զույգի առաջնեկն է։ Քորթնին ունի նաև երեք երեխա՝ 11-ամյա Պենելոպեն, 13-ամյա Մեյսոնը և 8-ամյա Ռեյնը Սքոթ Դիսիկի հետ նախկին հարաբերություններից, մինչդեռ Թրեվիսն ունի 19-ամյա որդի, 17-ամյա և 24-ամյա դուստրեր։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »