Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը թերևս ամենասիրված կերպարներից է։
Գրողը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին։ Սարոյանը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար։ Ամերիկահայ դասականն «Օսկար»-ի է արժանացել 1944-ի «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար: Ֆիլմը նկարահանվել է Metro-Goldwyn-Mayer Studio-ում։
Նա Սարոյանների ընտանիքի չորրորդ զավակն էր և միակը, ով ծնվել էր Ամերիկայում։ Սարոյանի ընտանիքը հայկական Բիթլիսից տեղափոխվել էր Ամերիկա։
Սարոյանի հայրը մահացավ, երբ ապագա գրողը դեռ շատ փոքր էր՝ 3 տարեկան, արդյունքում հսկայական ազդեցություն ունենալով նրա վրա։ Նա եղբոր և քրոջ հետ մեծացել է մանկատանը։
Մոր հետ վերամիավորվելուց հետո Սարոյանը թերթ էր վաճառում՝ ընտանիքին օգնելու համար։ Այդ ժամանակ ապագա գրողը 8 տարեկան էր։
Սարոյանը որոշեց գրող դառնալ, երբ մայրը նրան ցույց տվեց հոր ստեղծագործություններից մի քանիսը։ Երբեմն նա օգտագործում էր Սիրակ Գորյան անուն ազգանունը՝ ստեղծագործությունները հրապարակելու ժամանակ։
Սարոյանը երկու երեխա ուներ՝ Արամն ու Լյուսին։ Ի դեպ, բանաստեղծ Արամ Սարոյանի երեխաները հետաքրքիր անուններ ունեն՝ Strawberry, թարգմանաբար Ելակ և Cream.
Սարոյանը բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան, հանդիպել հայ քաղաքական առաջնորդների, գրողների ու արտիստների հետ։