Իրինա Շեյքը ևս մեկ անգամ ստիպել է երկրպագուներին մտածել, որ նա միավորվել է դստեր հոր՝ դերասան Բրեդլի Կուպերի հետ։
Մոդելը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել Բրեդլիի հետ համատեղ հանգստից։ Նկարներից մեկում Իրինան Բրեդլիի ձեռքից բռնել է։
Բացի այդ, Շեյքը հրապարակել է նկարների մի ամբողջ շարք, որտեղ նա կիսամերկ է։ Եվ լուսանկարել է նրան, ըստ երևույթին, հենց Բրեդլին: Իրինան դրա մասին ուղղակիորեն չի հայտնել, սակայն ստորագրել է լուսանկարները՝ նշելով, որ հեղինակը LB-ն է։
Երկրպագուները շ հեշտությամբ վերծանել են ծածկագիրը. LB – ն Կուպերի կերպարի սկզբնատառերն են նրա նոր՝ «Մաեստրո» ֆիլմում: Դերասանը մարմնավորել է կոմպոզիտոր Լեոնարդ Բերնշտեյնին։