Դուա Լիպան դարձել է ֆրանսիական Vogue-ի նոր համարի հերոսուհին։ Հրատարակությանը տված հարցազրույցում նա խոսել է ֆեմինիզմի և #MeToo շարժման նկատմամբ իր վերաբերմունքի մասին, ինչպես նաև մեկնաբանել է իր հասցեին հնչող քննադատությունները՝ Lizzo-ի սկանդալի ֆոնին։
Երգչուհին նշել է, որ կանայք այսօր ավելի ազատ են դարձել երեխա ունենալու հարցում։ «Իհարկե, ժամանակակից աշխարհը խելագարվել է, բայց, բացի դրանից, կարծում եմ, որ կանայք հասարակության մեջ գտել են մի տեղ, որը նախկինում արգելված էր նրանց համար: Կարծում եմ, կանայք պարզապես ուզում են ամեն ինչ անել իրենց տեմպերով և մեղավորություն չզգան, որ հոգ են տանում սեփական ես-ի մասին»:
Դուա Լիպան հարցազրույցում նաև նշել է, որ միակ «երեխան», որին այժմ պատրաստ է, իր նոր ալբոմն է: «Ինչ վերաբերում է ինձ, երբ պահը լինի, կհասկանամ, բայց մինչ այդ ես այլ առաջնահերթություններ ունեմ, ուզում եմ առավելագույնս վայելել իմ երիտասարդությունը»: