Զեմֆիրան 47 տարեկան է դառնում

Օգոստոսի 26  – ին է ծնվել Զեմֆիրան, այսօր երգչուհին դառնում է 47 տարեկան։ Այս առիթով որոշել ենք ներկայացնել հետաքրքիր փաստեր երգչուհու մասին ու, դե իհարկե, նաև թույնագույն երաժշտություն վայելել։

Առաջին անգամ Զեմֆիրան հեռուստատեսությունում է հայտնվել 5 տարեկանում։ Ուֆայի տեղական ալիքներից մեկով նա կատարել է ծույլ որդի մասին երգ: Իհարկե, հավես կլիներ դիտել ձայնագրությունը, բայց, ավաղ, այն չի պահպանվել։

Լուսանկարը՝ RG.ru

Երգչուհին զբաղվել է բասկետբոլով ու, նույնիսկ, եղել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի ավագը։

Երգչուհու առաջին ալբոմի նախապատրաստական աշխատանքների ընթացքում պրոդյուսեր Լեոնիդ Բուրլակովը կարծում էր, որ չարժե ընդգրկել «Синоптик» երգը։ Զեմֆիրան էլ իր հերթին դեմ էր «Ариведерчи» -ի ընդգրկմանը: Արդյունքում երկու թրեքերն էլ հայտնվեցին ալբոմում՝ դառնալով իսկական այցեքարտ։

Լուսանկարը՝ Vogue

2004 թվականին իրականացավ Զեմֆիրայի մանկական երազանքներից մեկը․ նա նույն բեմում ելույթ ունեցավ լեգենդար Queen խմբի հետ՝ կատարելով “We Are the Champions” երգը։

Երգչուհին չի սիրում ուշադրության կենտրոնում գտնվել։

Լուսանկարը՝ gol.ru

Երգչուհու անունը հիշատակված է 9 -րդ դասարանի «Նորագույն պատմություն» դասագրքում որպես երաժշտական նոր մշակույթի հիմնադիր:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version