Թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսն ու նրա ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը երկրորդ անգամ են ծնողներ դարձել. զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Ադիրա Ռիվեր։ Զույգը սոցցանցերում կիսվել է լուրով՝ հրապարակելով ընտանեկան լուսանկար։
«Ուրախ եմ հայտնել, որ մեր տունը լցված է սիրով. երջանիկ և առողջ աղջիկ և մայր: Շնորհակալ եմ դրա համար: Սերենա, դու ինձ ևս մեկ անզուգական նվեր ես պարգևել՝ դու բոլոր ժամանակների լավագույնն ես», գրել է Ալեքսիսը։
Սերենա Ուիլյամսը և Reddit հանրահայտ առցանց հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանդիպել են 2015 թվականին, երկու տարի անց նրանք դուստր են ունեցել՝ Ալեքսիս Օլիմպիան։ Երկու ամիս անց Սերենան և Ալեքսիսն ամուսնացան Նոր Օռլեանում։ Նրանց սիրո պատմությունը կարդացեք այստեղ։