Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնալուծվում են ամուսնությունից մեկ տարի անց։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Ըստ հրապարակման՝ ամուսինների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել երգչուհու դավաճանությունների մասին լուրերի պատճառով։ Դրանից հետո Ասղարին հեռացել է և պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
Սփիրսն արդեն փաստաբաններ է վարձել։ Պարբերականը նշում է, որ 41-ամյա Բրիթնի Սփիրսը և 29-ամյա Սեմ Ասգարին վաղուց արդեն խնդիրներ ունեին։
Սեմ Ասգարին մոդել է, բոդիբիլդեր և ֆիթնեսի մարզիչ: Նա և Բրիթնին ծանոթացել են Slumber Party երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ Նրանք հանդիպել են մի քանի տարի, իսկ ամուսնացել անցյալ տարվա ամռան սկզբին։
Հարսանիքին ներկա են եղել բաղմաթիվ հայտնիներ , այդ թվում՝ Փերիս Հիլթոնն ու Սելենա Գոմեսը։ Բրիթնի Սփիրսի ընտանիքի անդամները, որոնցից նա վիրավորվել էր խնամակալության պատմության պատճառով, չեն հրավիրվել տոնակատարությանը։
Այս ամառ համացանցում քննարկվում էր ամուսինների հարաբերություններում առկա խնդիրները՝ Բրիթնին արձակուրդ էր մեկնել առանց ամուսնու, մինչդեռ Սեմին նկատել են առանց մատանի։ Ավելի ուշ նրանք հերքել էին լուրերը և նորից սկսեցին Instagram-ում համատեղ լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել։