Նրա երգերն անհնար է չսիրել, նրա ձայնից անհնար է չհուզվել, նրա էպոտաժային կերպարը միշտ հիշվում է։ Օգոստոսի 16 – ին էր ծնվել հայկական երգարվեստի ամենավառ երգչուհիներից մեկը՝ միակ ու անկրկների Էլվինա Մակարյանը։
Էլվինայի երաժշտական տաղանդը դեռ մանկուց էր ակնհայտ։ Դպրոցական տարիքում երգչուհին հիմնականում կատարում էր Շարլ Ազնավուրի ու Ռոբերտինո Լորետիի երգերը, նաեւ դաշնամուր էր նվագում շատ լավ՝ հիմնականում ինքն իրեն նվագակցելով։
Առաջիններից էր ջազմեն Մարտին Վարդազարյանը, ով նկատեց երիտասարդ Էլվինայի տաղանդն ու հրավիրեց իրեն ելույթ ունենալու քառյակի կազմում։ Կարելի է ասել, որ հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսվեց՝ Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։
Հետագայում երգչուհին իր համագործակցությունը սկսեց նաեւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ։
Երաժշտական կարիերան սկսված էր․ Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հրավիրեց նրան անսամբլ։
Խորհրդային տարիներին երգչուհուն բազմիցս քննադատել ենք երգելաոճի համար։
80-ականներին Կոմկուսի Կենտկոմը նրան նույնիսկ «տնային կալանքի» էր ենթարկել։ Բայց նույնիսկ այդ պայմաններում Էլվինան շարունակել է ստեղծագործել։
Արդյունքում նրան հեռացնում են Հեռուստառադիոպետկոմից։ Էլվինան որդու հետ որպես զբոսաշրջիկ ԱՄՆ մեկնելու հրավեր է ստանում՝ արդյունքում մնալով այնտեղ։
2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանինգտնում են սեփական տանը՝ մահացած։ Երգչուհին 56 տարեկան էր։
Երգչուհին ծանր էր տարել որդու կորուստը՝ ինքնասպան լինելով։