Միխայիլ Գալուստյանը հարցազրույց է տվել Նադեժդա Ստերլեցին. 43-ամյա շոումենը բացատրել է, թե ինչու է վերջերս ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Ի դեպ այդ մասին պատմել էինք այստեղ։
ՀՀ քաղաքացիության և արտագաղթի մասին Միխայիլն ասել է՝
«Անձնագրիս համաձայն՝ ես Նշան Սերգեևիչն եմ։ Մանկուց ինձ Միխայիլ են անվանում։ Այդպես էր ընդունված՝ հայկական ամեն ինչ ռուսականացվում էր։
Եթե ուզենայի նահանջի ճանապարհ պատրաստել՝ հավանաբար, դեպի Հայաստան չէի նահանջի։ Ինձ թվում է, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որը այնքան է կախված Ռուսաստանից, որ շատ տարօրինակ կլիներ ընտրել Հայաստանը որպես նահանջի ճանապարհ։
Շատ տարօրինակ է՝ երկրորդ քաղաքացիություն ստանալուց հետո եթե ոմանք դադարել է ինձ համարել հարազատ, կարծես փոխել եմ տեսակետս։ Մտածում եմ ռուսերեն, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, գլխումս ռուսերեն մտքեր են։ Երակներումս հայկական արյուն է հոսում, ես ինձ հայ եմ զգում. Ի՞նչն է ինձ խանգարում լինել Հայաստանի քաղաքացի, հատկապես եթե դա արգելված չէ օրենքով։
Ռուսաստանի քաղաքացի եմ, հարկ եմ վճարում, իմ հայրենիքը Ռուսաստանն է։ Բայց էթնիկական, պատմական առումով կարծում եմ, որ բոլոր իրավունքներն ունեմ ունենալ Հայաստանի քաղաքացու անձնագիր»։