Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների դուստեր նախածնունդը

Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների միակ դուստրը՝ Հարփերը, հուլիսի 11-ին կդառնա 12 տարեկան։ Գալիք ծննդյան օրվա կապակցությամբ աղջկա ընտանիքը գալա ընթրիք է կազմակերպել Լոնդոնի Harrods հանրախանութի Prada սրճարանում։

Միջոցառմանը հավաքվել էին միայն ամենամտերիմները՝ Հարփերի ծնողները և նրա ավագ եղբայրները՝ Կրուզն ու Ռոմեոն։ Բրուքլին Բեքհեմը չի կարողացել ներկա գտնվել. այժմ նա ապրում է ԱՄՆ-ում կնոջ՝ Նիկոլա Պելցի հետ:

Դատելով ընթրիքի լուսանկարներից, որոնք Վիկտորիան հրապարակել է սոցիալական ցանցերում, երեկոն զվարճալի է անցել։ Միջոցառման հերոսուհին, իհարկե, կրում էր մոր ապրանքանիշի հավաքածուից զգեստ։ Աղջնակը կերպարը համալրել էր մանուշակագույն սպորտային կոշիկներով և պայուսակով՝ երկուսն էլ Prada ապրանքանիշի:

Դե էլ ինչ ծնունդ առանց մոմերի ու տորթի՝ Հարփերը փչել է նաև տանական տորթը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »