Մադոնան վերակենդանացման բաժանմունքում էր

Հունիսի 24-ին Մադոնան հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում ՝ լուրջ բակտերիալ ինֆեկցիայի արդյունքում։ Հունիսի 24-ին Մադոննային գտել էին անգիտակից վիճակում և ծանր բակտերիալ վարակով տեղափոխել հիվանդանոց, նրա վիճակը գնահատվել է ծանր։ Մի քանի օր անց երգչուհին ուշքի է եկել, այժմ նա բժիշկների հսկողության տակ է։

Հուլիսի 15-ին նախատեսված երգչուհու 40-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունը կհետաձգվի։

Երգչուհու հարազատներից մեկը նշել է, որ երգչուհու ողջ ընտանիքը ցնցված էր կատարվածից և «պատրաստվել էր ամենավատին»։

«Վերջին մի քանի օրերին ոչ ոք չգիտեր, թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, ուստի ամեն ինչ գաղտնի էր պահվում շաբաթ օրվանից: Բոլորը կարծում էին, որ մենք կարող ենք կորցնել նրան, և սա էր իրականությունը», նշել է նա։

Շուտափույթ առողջություն ենք մաղթում երգչուհուն։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version