Ո՞ր երաժիշտներն են ազդել Լանա դել Ռեյի վրա

Լանա դել Ռեյը շարունակում է մնալ ամենաակտուալ երգչուհիներից մեկը։ 2010-ականներից սկսած Ռեյն առ այսօր շարունակում է մնալ պահանջված: Այս անգամ ներկայացնում ենք երաժշտական ինֆլուենսները, որոնք ոգեշնչել են երգչուհուն ու մեծ ազդեցություն ունցել արդեն սեփական երաժշտության վրա։

Լանա դել Ռեյի երաժշտական ոճը կարելի է որակել որպես Dreampop-ի և Baroque փոփ ժանրերի միքս, համեմված հիփ հոփի, ջազի և ռոքի ազդեցություններով:

Հայտնի փաստերից մեկն այն է, որ Լանա դել Ռեյի երաժշտական ճաշակի վրա մեզ ազդեցություն են ունեցել XX դարի կեսերի դասական ջազ երաժիշտները:

Ֆրենք Սինատրան

 Լանա դել Ռեյի սիրելի երաժիշտներից է Ֆրենկ Սինատրան: Նրա տեսահոլովակներից “Born to Die”-ում, “National Anthem”-ում և “Young and Beautiful”-ում Լանա դել Ռեյը ներկայանում է «Գանգստեր Նենսի Սինատրա» կերպարով՝ հստակ հղում կատարելով Սինատրայի դստերը` Նենսիին:

Նինա Սիմոնը

Լանայի սիրելի երգչուհիներից են Բիլլի Հոլիդեյն ու Նինա Սիմոնը։

Բիլլի Հոլիդեյը

Նա նույնիսկ Բիլլի և Նինա անուններն է դաջել իր թևին։ 

Էմի Ուայնհաուսը

Մեկ այլ կարևոր երաժշտական ազդեցություններից է Էմի Ուայնհաուսը: Էմին ևս վինտաժ ոճ ուներ՝ ոգեշնչելով Լանային ավելի ընդգծել սեփական վինտաժ ոճը։

Էմինեմը

Թեև Էմինեմը Լանա դել Ռեյին չի հավանում, երգչուհին իր հերթին ռեփերին համարում է իր երաժշտական ոգեշնչումներից մեկը։ Լանա դել Ռեյը կարծում է, որ Էմինեմը «տեքստի վարպետ» է, ով իրեն սովորեցրել է, թե ինչպես է պետք անել, որ երաժշտությունը լինի խելացի։

Լանան ու Cat Power-ը

Երաժշտական ոճի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև Cat Power-ը։ 

Հարկ է նաև նշել, որ Լանա դել Ռեյը Cat Power-ի հետ համագործակցել է “Woman” թրեքի ձայնագրության ժամանակ։

Բրյուս Սփրինգսթինը

Կենդանի լեգենդ  Բրյուս Սփրինգսթինը ոգեշնչել է երգչուհուն կերտելու ամերիկյան երազանքի մասին ամբողջ պատմությունը։

Երաժիշտը նույնիսկ հիշատակվում է Լանա դել Ռեյի մի քանի երգերում, օրինակ՝ “Video Games”-ում:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »