Ռիհաննան՝ Louis Vuitton-ի տղամարդկանց նոր հավաքածուի դեսպանը

Երկրորդ երեխային սպասող Ռիհաննան դարձել է Louis Vuitton նորաձեւության տան տղամարդկանց նոր հավաքածուի դեսպանը։ Այս մասին Instagram-ում հայտնել է բրենդի կրեատիվ տնօրեն Ֆարել Ուիլյամսը։

Ֆարելը լուսանկար է հրապարակել, որտեղ կանգնած է Louis Vuitton-ի գովազդային պաստառի առջև։ Պաստառում, որ փակցված է Փարիզի Օրսե թանգարանի պատին, երգչուհին է: Ռիհաննայի հետ արշավը նշանավորեց Ուիլյամսի դեբյուտը որպես տղամարդու հագուստի բրենդի նոր կրեատիվ տնօրեն:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version