Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է հագուստի և կոշիկների իր ապրանքանիշի՝ JLo Jennifer Lopez-ի հավաքածուն՝ Revolve ռիթեյլերի հետ համատեղ։ Դերասանուհին և երգչուհին հանդես է եկել որպես մոդել ամառային շարքի համար, որն արդեն վաճառքում է։
J. Lo-ի հավաքածուի մեջ գերակշռում են վառ գույների զգեստները՝ ծոպերի առատությամբ, գունավոր պրինտներով, փետուրներով, և այլ դեկորներով, ինչպես նաև բարձրակրունկ կոշիկներով:
Երգչուհին իր անձնական Instagram-ում նույնպես լուսանկարներ է հրապարակել արշավի նկարահանումներից։
Ջենիֆեր Լոպեսը երկար տարիներ շարունակ համարվում է հաջողակ գործարար կին։ Բացի հագուստի և կոշիկի JLo Jennifer Lopez ապրանքանիշից, նա ունի արտադրական ընկերություն՝ Կուբայական Madre’s ռեստորանը Փասադենայում և Կալիֆորնիայում, և նրա ստեղծած առաջին օծանելիքը՝ Glow by J.Lo-ն, թողարկված 2003 թվականին։ Այն ամենաշատ վաճառվող օծանելիքներից է։