8 փաստ 2 PAC-ի մասին, որ հաստատ չգիտեիք

 Լեգենդար, կուլտային, անմոռանալի՝ 2Pac-ը հիփ հոփի աշխարհի ամենադեմքերից էր ու առ այսօր շարունակում է մնալ ամենաշատ լսումներ ունեցող ռեփերներից մեկը։

Հետաքրքիր փաստեր ենք հավաքել ռեփերի մասին, որ վստահ ենք, քչերին է հայտնի։

Գնացինք։

1️⃣TUPAC-ի ազգանունը նշանակում է «ԵՐԱԽՏԱՊԱՐՏ»

Ռեփերի անունը սերում է Պերուի Ինկերից և արաբերենից: Թուպաք Ամարուն Պերուի Ինկերի կայսրության վերջին առաջնորդն էր, և անունը թարգմանաբար նշանակում է «փայլող օձ»: «Շաքուրը» արաբական ծագում ունի և նշանակում է «երախտապարտ»։

2️⃣Իրականում Լեսեյն Փերիշ Քրուքս

Ռեփերի իրական անունը Լեսեյն Փերիշ Քրուքս էր։

Աֆենի Շակուրը՝ Թուփակի մայրը, Թուփակի ծնվելուց մեկ տարի անց նրան վերանվանել է Թուփաք Ամարու Շակուր։

3️⃣MC New York` նույն ինքը 2Pac 

Շակուրն առաջին անգամ սկսել է ռեփով զբաղվել Բալթիմորում՝ MC New York կեղծանունով:

4️⃣ Մտերիմ ընկերներ Ուիլ Սմիթի կնոջ հետ

Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինկետը, Թուփաքի մտերիմ ընկերուհիներից էր։ Հենց նրան է նվիրված ռեփերի  “Tears in the Cupid’s Eyes” բանաստեղծությունը։ Պինկետը, սակայն, նշել է, որ ռեփերի հետ երբևէ ռոմանտիկ հարաբերություններ չի ունեցել։

5️⃣Սիրավեպ Մադոննայի հետ

Ռեփերը սիրավեպ է ունեցել Մադոննայի հետ։ Ասում են, որ բաժանման պատճառն այն էր, որ երգչուհին սպիտակամորթ է։

6️⃣Նա Ուիլյամ Շեքսպիրի երկրպագուն էր

Բալթիմորի արվեստի դպրոցում սովորելու ընթացքում Թուփակը սիրահարվեց Շեքսպիրի գրականությանը, ինչը մեծ ազդեծություն ունեցավ հետագայում ռեփերի ստեղծագործական  աշխատանքների վրա: Մի անգամ ռեփերը նույնիսկ ասել էր՝ «Ինձ զգում եմ Շեքսպիրի ողբերգական պիեսներից մեկի հերոսը»: 

7️⃣Նա հավերժացել է Մադամ Տյուսոյի թանգարանում

Թուփակի մահից տասը տարի անց, Մադամ Տյուսոյի թանգարանը ներկայացրեց ռեփերի արձանը, որի ստեղծողներ ուսումնասիրել էին տեսագրված տեսանյութերը, մոր տրամադրած լուսանկարները, որպեսզի ճշգրտորեն ներկայացնեն նրան: Վերջում՝ հեղինակները նույնիսկ ավելացրել են  դաջվածքները՝ ֆիքսելու նմանությունը:

8️⃣Որոնք էին երաժշտի վերջին խոսքերը

Թուփակի ողբերգական մահն առ այսօր ամենաշատ քննարկվող թեմաներից է: Քրիս Քերոլը, Լաս Վեգասի Մետրոպոլիտեն ոստիկանության բաժանմունքի պաշտոնաթող սերժանտը, առաջին սպանն էր դեպքի վայրում Թուփակի ճակատագրական կրակոցից հետո: 2014 թվականին Vegas Seven տեղական թերթին տված հարցազրույցում նա պատմել էր ռեփերի վերջին խոսքերը լսելու մասին:

Սպան փորձել է վիրավոր Շաքուրից տեղեկություններ ստանալ՝ կրակողի ինքնությունը պարզելու համար՝ «Նա նայեց ինձ և շունչ քաշեց, որ ինչ որ բան ասի, մի կերպ բացեց բերանն ու ասաց՝ «F**k you»: Դրանից հետո նա կորցրեց գիտակցությունը»։

Դեպքից 6 օր անց Շաքուրը հեռացավ կյանքից։ Ռեփերը 25 տարեկան էր։

Ստորեւ լսե՛ք IMUSIC-ի պատրաստած 2 PAC-ի լավագույն երգերի փլեյլիսթը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »