120 տարի առաջ՝ հենց այս օրը, Վրաստանի Կոջորի գյուղում լույս աշխար եկավ 20-րդ դարի ամենաճանաչված ու կայացած կոմպոզիտորներից մեկը, ով հայտնի դարձավ նաև ոևպես դիրիժոր և ուսուցիչ՝ Արամ Իլյիչ Խաչատրյանը։

Ապագա մաեստրոյի մանկությունն ու պատանեկությունն անցել է հին Թիֆլիսում։
18 տարեկանում Խաչատրյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ, առանց տարրական երաժշտական գիտելիքների, ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական քոլեջ՝ թավջութակի դասարան։

Հետաքրքրական է, որ զուգահեռաբար Խաչատրյանը կենսաբանական կրթություն էր ստանում Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։
Խաչատրյանը 22 տարեկան էր, երբ սկսեց սովորել կոմպոզիցիա՝ շուտով ստեղծելով իր առաջին ստեղծագործությունները՝ «Պար» ջութակի և դաշնամուրի համար և «Պոեմ» դաշնամուրի համար։

6 տարի անց կոմպոզիտորն ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նիկոլայ Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարան ու ավարտեց այն գերազանցությամբ։
Պատերազմի տարիներին Խաչատրյանը ստեղծեց «Գայանե» բալետը, որի պրեմիերան կայացավ 1942 թվականին՝ Պերմում։ Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, և հատկապես լայն ճանաչում գտավ «Սուսերով պարը»։ Հաջորդ տարի բալետի համար կոմպոզիտորն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։
1944 թվականին կոմպոզիտորը դարձավ ՀԽՍՀ օրհներգի հեղինակը, հաջորդ տարի գրվեց Երրորդ սիմֆոնիան՝ «հաղթական»։

Խաչատրյանի ստեղծագործությունների մեջ մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկական ներկայացումների երաժշտությունը։
Կոմպոզիտորը մեծ ուշադրություն է դարձրել նաև կինոարվեստին՝ հեղինակելով երաժշտություն բազմաթիվ ֆիլմերի համար․ դրանց թվումառանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Պեպոն» և «Զանգեզուրը»։

1950 թվականից Խաչատրյանը դարձավ Մոսկվայի կոնսերվատորիայի և Գնեսինների ինստիտուտի կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նույն թվականից Խաչատրյանը սկսվեց դիրիժորական գործունեությունը։ Մեծ հաջողությամբ նրա ելույթներն անց էին կացվում ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում։
Արամ Խաչատրյանը երկու անգամ է ամուսնացած եղել․ առաջին կնոջ հետ Արամ Խաչատրյանը դուստր ունեցավ։ Որոշ ժամանակ անց Խաչատրայնն ամուսնալուծվեց կնոջից՝ կրկին ամուսնանալով կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ։ Զույգը որդի ունեցավ։





