Արամ Խաչատրյան՝ 20-րդ դարի ամենաճանաչված կոմպոզիտորներից մեկը

120 տարի առաջ՝ հենց այս օրը, Վրաստանի Կոջորի գյուղում լույս աշխար եկավ 20-րդ դարի ամենաճանաչված ու կայացած կոմպոզիտորներից մեկը, ով հայտնի դարձավ նաև ոևպես դիրիժոր և ուսուցիչ՝ Արամ Իլյիչ Խաչատրյանը։

Ապագա մաեստրոյի մանկությունն ու պատանեկությունն անցել է հին Թիֆլիսում։

18 տարեկանում Խաչատրյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ, առանց տարրական երաժշտական գիտելիքների, ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ​​քոլեջ՝ թավջութակի դասարան։

Հետաքրքրական է, որ զուգահեռաբար Խաչատրյանը կենսաբանական կրթություն էր ստանում Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։

Խաչատրյանը 22 տարեկան էր, երբ սկսեց սովորել կոմպոզիցիա՝ շուտով ստեղծելով իր առաջին ստեղծագործությունները՝ «Պար» ջութակի և դաշնամուրի համար և «Պոեմ» դաշնամուրի համար։

Սերգեյ Պրոկոֆևը, Դմիտրի Շոստակովիչը և Արամ Խաչատրյանը

6 տարի անց կոմպոզիտորն ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նիկոլայ Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարան ու ավարտեց այն գերազանցությամբ։

 Պատերազմի տարիներին Խաչատրյանը ստեղծեց «Գայանե» բալետը, որի պրեմիերան կայացավ 1942 թվականին՝ Պերմում։ Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, և հատկապես լայն ճանաչում գտավ «Սուսերով պարը»։ Հաջորդ տարի բալետի համար կոմպոզիտորն արժանացավ ԽՍՀՄ պետական ​​մրցանակի։

1944 թվականին կոմպոզիտորը դարձավ ՀԽՍՀ օրհներգի հեղինակը, հաջորդ տարի գրվեց Երրորդ սիմֆոնիան՝ «հաղթական»։

Արամ Խաչատրյանն ու Էրնեստ Հեմինգուեյը

Խաչատրյանի ստեղծագործությունների մեջ մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկական ներկայացումների երաժշտությունը։

Կոմպոզիտորը մեծ ուշադրություն է դարձրել նաև կինոարվեստին՝ հեղինակելով երաժշտություն բազմաթիվ ֆիլմերի համար․ դրանց թվումառանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Պեպոն» և «Զանգեզուրը»։

1950 թվականից Խաչատրյանը դարձավ Մոսկվայի կոնսերվատորիայի և Գնեսինների ինստիտուտի կոմպոզիցիայի պրոֆեսոր։ Նույն թվականից Խաչատրյանը սկսվեց դիրիժորական գործունեությունը։ Մեծ հաջողությամբ նրա ելույթներն անց էին կացվում ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում։

Արամ Խաչատրյանը երկու անգամ է ամուսնացած եղել․ առաջին կնոջ հետ Արամ Խաչատրյանը դուստր ունեցավ։ Որոշ ժամանակ անց Խաչատրայնն ամուսնալուծվեց կնոջից՝ կրկին ամուսնանալով կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ։ Զույգը որդի ունեցավ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »