Շարլ Ազնավուրի “Une vie d’amour” – ի ստեղծման պատմությունը

Սիրո մասին գրված ամենասիրուն երգերից մեկի խոսքերը, թերևս, Ազնավուրի “Une vie d’amour” կատարումից են։

Ժորժ Կառվարենցի երաժշտության ու Շարլ Ազնավուրի խոսքերի շնորհիվ կատարումը դարձել է բոլոր ժամանակների ամենասիրված ու մեծ ճանաչում ունեցողներից մեկը։

Երգն առաջին անգամ հնչել է «Թեհրան-43» ֆիլմում։

Լուսանկարը՝ Wikipedia

Չափազանց հայտնի է երգի՝ Շառլ Ազնավուրի ու Միրեյ Մատյոյի կատարման տարբերակը։

Շառլ Ազնավուրն ու Միրեյ Մատյոն

Ազնավուրը երգը շարունակում էր կատարել նաև մենակ՝ ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով։  

Ի դեպ, ռուսերեն խոսքերի հեղինակը Նատալիա Կանչալովկայայան է, որն առաջին անգամ  կատարել է լեգենդար Լյուդմիլա Գուրչենկոն՝ «Ամանորյա ատրակցիոն-82» հաղորդման ժամանակ։

Այսպիսով՝ ֆիլմի նկարահանումների ընթացքում պրոդյուսերները կապ են հաստատում Ազանվուրի հետ, որպեսզի վերջինս ստեղծի երգը։

Շանսոնյեին ներկայացնում են ֆիլմի սյուժեն ու ծանոթացնում գլխավոր դերը մարմնավորող դերասանուհու՝ Նատալյա Բելոխվոստիկովայի հետ։

Վերջինս այնպիսի տպավորություն է թողնում շանսոնյեի վրա, որ Ազնավուրը ասում է, թե երգը գրելու է հատուկ նրա համար։ Ի դեպ, երաժշտության հեղինակ Ժորժ Կառվարենցն Ազնավուրի քրոջ՝ Աիդա Ազնավուրյանի ամուսինն էր։

Շարլ Ազնավուրը, Նատալյա Բելոխվոստիկովան, Ալեն Դելոնն ու Ժորժ Կարվարենցը

Ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Վլադիմիր Նաումովը հիշում էր, որ Շառլ Ազնավուրի ու Միրեյ Մատյոյի կատարմամբ երգը լսելուց հետո ապշել էր, չնայած, որ նույնիսկ ֆրանսերեն չգիտեր։

Ի դեպ, IMUSIC – ի հավելվածում կարող եք գտնել հենց այս երգի խոսքերն ու վայելել լսելու ընթացքում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »