Էմինեմի դուստրը՝ 27-ամյա Հեյլի Ջեյդ Սքոթը, նշանադրության երեկույթ է կազմակերպել իր ընկերոջ՝ Էվան ՄաքՔլինթոքի հետ։ Սիրահարները, որոնք տարեսկզբին հայտարարեցին, որ պատրաստվում են ամուսնանալ, շարունակում են պատրաստվել հարսանիքին։
Հեյլին տեսանյութ է հրապարակել՝ լուսանկարներով Դետրոյթի ռեստորանում տեղի ունեցած խնջույքից։ Դատելով նկարներից՝ հաստատությունը զարդարված է եղել սպիտակ գույներով, իսկ հարսն ու փեսան փոխել են մի քանի հանդերձանք։
Հեյլիի Instagram-ի հետևորդներին, մինչդեռ, հետաքրքրում է, թե արդյոք նրա հայտնի հայրը մասնակցել է երեկույթին և որտեղ են նրա հետ լուսանկարները։ Շատերը վստահ են, որ Էմինեմը ներկա է եղել միջոցառմանը, քանի որ հայտնի է, որ նա մտերիմ հարաբերություններ է պահպանում դստեր հետ։
Հարցազրույցներից մեկում Հեյլին ասել է, որ իր փեսացուն՝ Էվանը ծանոթ է իր ընտանիքին, իսկ հայրը հավանություն է տալիս ընտրյալին։ Ինքը՝ Էմինեմը, հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ շատ հպարտ է իր դստերով և գոհ է, որ նա չի ամուսնացել դպրոցից անմիջապես հետո, այլ ժամանակ է հատկացրել իր ուսմանը։
Նշենք, որ Էվան ՄաքՔլինթոքը և Հեյլի Ջեյդ Սքոթը սկսել են հանդիպել 2016 թվականին. նրանք միասին սովորել են Միչիգանի համալսարանում: