Մեկնարկել է Բեյոնսեի Renaissance շրջագայությունը

Երեկ Ստոկհոլմում մեկնարկել է Բեյոնսեի Renaissance համաշխարհային շրջագայությունը։ Շոուն, որի ընթացքում երգչուհին կատարել է 59 երգ և փոխել ութ համերգային հանդերձանք, տևել է գրեթե երեք ժամ։

Համացանցում ակտիվորեն քննարկում են երգչուհու նոր երկար սպասված շրջագայությունը՝ ի աջակցություն անցյալ ամառ թողարկված Renaissance յոթերորդ ստուդիական ալբոմի։

Շոուի ընթացքում Բեյոնսեն հանդիսատեսի առջև հայտնվեց ութ տարբեր տեսքով, որոնք ստեղծվել են Balmain-ից Olivier Rousteing-ի, David Coma-ի, Alexander McQueen-ի Սառա Բերթոնի, Loewe-ի կրեատիվ տնօրեն Ջոնաթան Անդերսոնի, Courreges-ից Nicolas Di Felice-ի և Mugler-ից Casey Cadwallader-ի կողմից: Բոլոր դիզայներներն անձամբ մասնակցել են երգչուհու շրջագայության համար հատուկ լուքերի ստեղծմանը։

Բեմական դեկորներն աչքի են ընկել դիզայնի բարձր մակարդակով և տեխնիկական խմբի գերազանց աշխատանքով։ Փայլերով հսկա ձին, որի վրա երգչուհին հայտնվեց ներկայացման վերջում, հսկայական արծաթյա պատյան և ռոբոտներ՝ այս ամենը դարձավ ներկայացման կարևոր մասը:

Երգչուհու ավագ դուստր Բլյու Այվին ու ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, եկել էին աջակցելու Բեյոնսեին առաջին շոուին և տեսել են Ստոկհոլմի դահլիճում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »