Էդ Շիրանը չպարտվեց, չավարտվեց, չհիասթափվեց

Էդ Շիրանը, վստահ ենք, հիանալի տրամադրություն ունի:

Նախ՝ նա թողարկեց նոր ալբոմը։

Ալբոմում բալլադները շատ են, բայց էլ ուր առանց փոփ ռիթմերի՝ «Eyes Closed» արդեն հնչում է ամենուր։

Երկրորդ՝ Շիրանը հաղթել է է գրագողության դատավարությունը, որի ընթացքում նրան մեղադրում էին Մարվին Գեյի հարազատները։

ԱՄՆ-ի դատարանը որոշել է, որ բրիտանացի երգիչ Էդ Շիրանը չի գողացել իր Thinking Out Loud հիթի մեղեդին ամերիկացի արտիստ Մարվին Գեյից։

Շիրանին 1973 թվականին Գեյեի համանուն ալբոմում թողարկված Let’s Get It On-ի համահեղինակ Էդ Թաունսենդի ժառանգները մեղադրել են գրագողության մեջ։

Էդը հայտարարել էր, որ եթե պարտվի՝ ապա ընդմիշտ հիասթափված կավարտի իր երաժշտական ​​կարիերան։ Չպարտվեց, չավարտվեց, չհիասթափվեց։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version