Շերն ու Ալեքսանդր Էդվարդսը բաժանվել են

Շերը բաժանվել է երաժշտական ​​պրոդյուսեր և ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով իրենից գրեթե 40 տարով փոքր է։ Զույգը բաժանվել է մի քանի շաբաթ առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Զույգի սիրավեպի մասին պատմել էինք այստեղ։

Հայտնի չէ, թե որն է բաժանման պատճառը և ով է բաժանման նախաձեռնողը։ Հաղորդվում է, որ 76-ամյա Շերն ու 37-ամյա Ալեքսանդրը դեռևս չէին նշանվել, չնայած այն հանգամանքին, որ երաժիշտը երգչուհուն Սուրբ Ծննդյան տոնին հսկայական ադամանդե մատանի էր նվիրել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version