Շերը բաժանվել է երաժշտական պրոդյուսեր և ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով իրենից գրեթե 40 տարով փոքր է։ Զույգը բաժանվել է մի քանի շաբաթ առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։
Զույգի սիրավեպի մասին պատմել էինք այստեղ։
Հայտնի չէ, թե որն է բաժանման պատճառը և ով է բաժանման նախաձեռնողը։ Հաղորդվում է, որ 76-ամյա Շերն ու 37-ամյա Ալեքսանդրը դեռևս չէին նշանվել, չնայած այն հանգամանքին, որ երաժիշտը երգչուհուն Սուրբ Ծննդյան տոնին հսկայական ադամանդե մատանի էր նվիրել։