Հայտնի զույգերը՝ Met Gala-ին

Եկե՛ք քննարկենք աստղային զույգերի լուքերը։

Հայտնի դարձավ, որ 30-ամյա մոդել Կարլի Քլոսը սպասում է իր երկրորդ երեխային։ Աստղն ընտրել էր սև Loewe զգեստ՝ զարդարված մարգարիտների թելերով։ Ըստ մոդելի՝ այն ոգեշնչված է Կարլ Լագերֆելդի գարուն-ամառ 1983 թվականի Chanel հավաքածուից։

Կարմիր գորգի վրա իր հղիության մասին հայտնեց նաև Սերենա Ուիլյամսը։ «Այստեղ մենք երեքով ենք, հիմա ես ինձ լավ եմ զգում, քանի որ էլ չեմ թաքնվի»,- ասել է «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթողը: Ուիլյամսն ու նրա ամուսին Ալեքսիս Օհանյանը հինգ տարեկան դուստր ունեն՝ Օլիմպիան։

Աննա Վինտուրը և նրա ընկեր՝ դերասան Բիլլ Նայթին իրենց դեբյուտն ունեցան Met Gala-ում որպես զույգ: Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրն ընտրել էր Chanel-ի հագուստը 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուից։

Աննայի և Բիլի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ պապարացիները նկարահանեցին նրանց Հռոմում՝ 2021 թվականի ամռանը։ Սակայն նրանք պաշտոնապես չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version