Ապրիլի 15 -ին իր ծնունդն է նշում Ալլա Պուգաչովան։
«Миллион роз» երգը գրվել է Անդրել Վոզնեսենսկու բանաստեղծության հիման վրա։ Ստեղծագործությունը դարձավ այդ տասնամյակի ամենաշատ լսվող ու սպասված երգերից մեկը ու մեծ համբավ բերեց Ալլա Պուգաչովային։
Երգի թողարկումից հետո այն հնչել է երգչուհու գրեթե բոլոր մենահամերգներին։
1983 թվականին Պուգաչովան «Песня года» հեռուստափառատոնի հաղթող ճանաչվեց այս երգով։
Բանաստեղծության հիմքում վրացի նկարիչ Նիկո Պիրոսմանիի մասին պատմող լեգենդն է։ Նկարիչը սիրահարված էր ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտա դե Սևրին։
Լեգենդի համաձայն՝ 1900 – ականների սկզբին դերասանուհին հյուրախաղերով ժամանում է Թիֆլիս։ Իսկ Նիկոն նույնիսկ հնարավորություն չի ունենում մոտենալ Մարգարիտին։
Նկարչին հաջողվում է միայն մեկ համբույր ստանալ դերասանուհուց, երբ վերջինս դուրս է գալիս հյուրանոցից ու տեսնում հազարավոր ծաղիկներ։
Սրանք վարդեր, յասամաններ, ակացիայի ճյուղեր, պիոններ, շուշաններ, կակաչներ և շատ այլ ծաղիկներ՝ ծաղիկներ գնելու համար Փիրոսմանին վաճառել էր իր խանութը:
Լեգենդի համաձայն Մարգարիտան համբուրել է Փիրոսմանիի շուրթերը: Շուտով նրա շրջագայությունը Թիֆլիսում ավարտվեց, նա հեռացավ և նկարիչն ու երգչուհին այլևս չհանդիպեցին: 1909 թվականին Նիկոն նկարեց «Դերասանուհի Մարգարիտա» նկարը:
1968 թվականին, Փիրոսմանիի մահից 50 տարի անց, Լուվրում անցկացվեց նրա աշխատանքների ցուցահանդեսը: Մի անգամ մի ծեր կին եկավ թանգարան և երկար կանգնեց «Դերասանուհի Մարգարիտա» նկարի մոտ։ Պարզվեց, որ կինը հենց Մարգարիտա դը Սևրն էր: Դերասանուհին խնդրեց նկարել իրեն կտավի ֆոնին։