Իրինա Շեյքը նոր ֆոտոշարք ունի

Իրինա Շեյքը դարձել է Vogue Mexico-ի ապրիլյան համարի հերոսուհին եւ հայտնվել նորաձեւության հրատարակության միանգամից 3 շապիկներին։ Նկարահանումների ժամանակ, որը տեղի է ունեցել Մեքսիկայի հնագույն բուրգերի ֆոնին, Իրինային հաջողվել է փորձել նոր սեզոնի բոլոր ամենաարդիական միտումները՝ թափանցիկ իրեր, ընձառյուծի պրինտ, արհեստական ​​մորթի, և այլն:

Լուսանկարիչներն էին Ինեզ վան Լամսվերդեն և Վինուդ Մատադինը, որոնք հայտնի են որպես Inez & Vinoodh դուետ, իսկ 1960-ականների դիմահարդարումն արվել է Սեմ Վիսերի կողմից, ով ակնհայտորեն ոգեշնչված էր Թվիգի և Վերուշկա ֆոն Լենդորֆի կերպարներով:

Ի դեպ՝ լուսանկարները շատ նման են Վերուշկայի 1968 թվականին Vogue-ի համար արված ֆոտոշարքին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version