Բեյոնսեն դարձել է ֆրանսիական Vogue-ի ապրիլյան համարի հերոսուհին։ Ամսագրի շապիկին փոփ-դիվան հայտնվել է Balmain-ի հետ իր նոր հավաքածուի հանդերձանքներից մեկով։
Բրենդի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենի հետ երգչուհին ստեղծել է կուտյուրային հավաքածու՝ ոգեշնչված անցյալ տարի թողարկված իր Renaissance («Վերածնունդ») ալբոմից։
Հավաքածուն ներառում է 16 հանդերձանք, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է ալբոմի երգերից մեկին։ Ըստ Ռուստենի, ամեն ինչ սկսվեց ինքնաբուխ. նա պարզապես սկսեց ուրվագծել Renaissance-ը լսելիս և չկարողացավ կանգ առնել՝ ոգեշնչվելով երաժշտությունից։
Մի քանի տասնյակ էսքիզներ ստեղծելուց հետո Օլիվիեն կապ հաստատեց Բեյոնսեի հետ և առաջարկեց միասին աշխատել հագուստի հավաքածուի վրա։ Երգչուհին զարմացավ, բայց ուրախությամբ համաձայնվեց։