Քանյե Ուեսթը երկար ժամանակ անց առաջին անգամ հրապարակում է արել Instagram-ում։
Նա տեղադրել է “21 Jump Street”-ի ֆիլմի պաստառը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Ջոնա Հիլը և Չենինգ Թաթումը։ Ռեփերը գրել է, որ ֆիլմի դիտումը ստիպել է իրեն «կրկին սիրել հրեաներին»:
«Ոչ ոք չպետք է մեկ կամ երկու անհատների նկատմամբ զայրույթը վերածի ատելության միլիոնավոր անմեղների նկատմամբ: Նաև ոչ մի քրիստոնյայի չի կարելի հակասեմիտ անվանել, քանի որ Հիսուսը հրեա էր: Շնորհակալություն, Ջոնա Հիլ, ես սիրում եմ քեզ», – գրել է ռեփերը:
Նշենք, որ անցյալ հոկտեմբերին Քանյե Ուեսթին ժամանակավորապես զրկել էին Instagram-ի հասանելիությունից՝ իր հակասեմիտական արտահայտությունների պատճառով: Արգելափակվել է նաև նրա Twitter-ի հաշիվը։ Ռեփերի շուրջ սկանդալները սկսեցին բռնկվել այն բանից հետո, երբ նա Փարիզի Նորաձևության շաբաթում իր Yeezy ապրանքանիշի ցուցադրության ժամանակ ներկայացրեց White Lives Matter կարգախոսով շապիկներ, որոնք ամերիկյան օրակարգում ասոցացվում են նեոնացիստների հետ: