Ավրիլ Լավինը և ռեփեր Tyga-ն սիրավեպ ունե՞ն. նրանց լուսանկարել են համբուրվելիս Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում Mugler X Hunter Schafer երեկույթի ժամանակ: Միջոցառման ընթացքում երաժիշտները, ըստ լրագրողների, կրքոտ են եղել միմյանց հանդեպ և չեն ամաչել պապարացիներից։
Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Ավրիլ Լավինին մի քանի անգամ նկատեցին Tyga -ի հետ այն բանից հետո, երբ երգչուհին խզեց իր նշանադրությունը երաժիշտ Դերեկ Ռայան Սմիթի հետ, որը հայտնի է որպես Mod Sun. նրանք հանդիպել էին մոտ երկու տարի, իսկ անցյալ տարվա գարնանը նա Լավինին ամուսնության առաջարկ էր արել։ .
Աղբյուրները նախկինում պնդում էին, որ Ավրիլ Լավինը և Tyga-ն միայն ընկերներ են, մինչդեռ Լավինը և Mod Sun-ը երկար ժամանակ խնդիրներ են ունեցել:
Tyga-ն իր հերթին եկար տարիներ հանդիպում էր Քայլի Ջենների հետ։