Ավրիլ Լավինը և ռեփեր Tyga-ն սիրավեպ ունե՞ն

Ավրիլ Լավինը և ռեփեր Tyga-ն սիրավեպ ունե՞ն. նրանց լուսանկարել են համբուրվելիս Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում Mugler X Hunter Schafer երեկույթի ժամանակ: Միջոցառման ընթացքում երաժիշտները, ըստ լրագրողների, կրքոտ են եղել միմյանց հանդեպ և չեն ամաչել պապարացիներից։

Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Ավրիլ Լավինին մի քանի անգամ նկատեցին Tyga -ի հետ այն ​​բանից հետո, երբ երգչուհին խզեց իր նշանադրությունը երաժիշտ Դերեկ Ռայան Սմիթի հետ, որը հայտնի է որպես Mod Sun. նրանք հանդիպել էին մոտ երկու տարի, իսկ անցյալ տարվա գարնանը նա Լավինին ամուսնության առաջարկ էր արել։ .

Աղբյուրները նախկինում պնդում էին, որ Ավրիլ Լավինը և Tyga-ն միայն ընկերներ են, մինչդեռ Լավինը և Mod Sun-ը երկար ժամանակ խնդիրներ են ունեցել:

Tyga-ն իր հերթին եկար տարիներ հանդիպում էր Քայլի Ջենների հետ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version