Ջարեդ Լետոն շարունակում է զարմացնել ու տպավորել իր լուքերով։
Այս օրերին դերասանը Փարիզում էր՝ մասնակցելով նորաձևության շոուներին։
Դերասանը շոուներից 2023/2024 աշուն-ձմեռ սեզոնի Givenchy շոուին ներկայացել է «սուպերհերոսների» ոճով դիմահարդարմամբ՝ վառ կարմիր, իսկ Acne-ի շոուին՝ արծաթագույն ստվարաներկով։
Բնականաբար սա միանգամից թրենդային դարձավ։ #redeyeshadow (կարմիր ստվարաներկ) հեշթեգով տեսանյութերն ավելի քան 44,4 միլիոն դիտում ունեն ինստագրամում։ Աշխարհի ամենախոշոր նորաձևության տներից մի քանիսը, այդ թվում՝ Chanel-ը, այս գարնանը կարմիրն անվանեցին ամենաթրենդային երանգը:
Հետաքրքիր էր նաև Լետոյի լուքը Վիվիեն Վեսթվուդի ցուցադրությանը։