Ռիհաննան ու A$AP Rocky-ին որդու հետ՝ նոր ֆոտոշարքում

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ռիհաննան ամենաքննարկվող երգչուհիներից է։ Երկար դադարից հետո առաջին կենդանի կատարումը, երկրորդ հղիության մասին հայտարարությունը, իսկ այժմ՝ բրիտանական Vogue-ի մարտի համարի շապիկը։ 

Շապիկի համար 34-ամյա երգչուհին նկարահանվել է ընտանիքի՝ որդու, ում անունը դեռ գաղտնի է պահվում և ընկերոջ՝ A$AP Rocky-ի հետ միասին։

Ինչպես խոստովանել է երգչուհին՝ նկարահանումների ժամանակ երեխան չի դադարել ժպտալ։ Ամեն ինչ հարթ էր ընթանում, երբ հանկարծ Ռիհաննան հասկացավ, որ պապարացիները լուսանկարում են որդուն։ «Չէի ուզում, որ այդպես լիներ: Մենք ենք որպես ծնող որոշում, թե երբ և ինչպես ներկայացնել երեխային աշխարհին», ասել է երգչուհին։

Ամսագրին տված հարցազրույցում նա խոսել է մայրության մասին. «Ամեն ինչ փոխվում է, երբ դու երեխա ես ունենում», – խոստովանել է Ռիհաննան: Մեկ տարի էլ չի անցել այն օրվանից, ինչ երգչուհին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, իսկ Super Bowl ելույթի ժամանակ հայտարարեց, որ կրկին հղի է։

Հավանե՞լ եք ֆոտոշարքը
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »