Մի քանի օր է, ինչ համացանցում քննարկում են Գոհար Ավետիսյանի նոր լուքը՝ ավելի կոնկրետ, թե ինչպես է վերջինս կրկնել Doja Cat-ի սկանդալային լուքը։
«Doja Cat-ով ոգեշնչված․․․ Վերջապես որոշեցի կրկնել #schiaparelli շոուի ամենասկանդալային տեսքը, ճիշտն ասած՝ շատ դժվար էր, ամեն մի քարը ձեռքով էր սոսնձված՝ հատ առ հատ․ անհամբեր սպասում եմ ձեր գնահատականներին՝ ոչ թե մեյք ափի, այլ ստեղծագործական առումով», ինստագրամի իր էջում գրել է Գոհարը։
Մեկնաբանություններում շատերը հիացել են Գոհարի հմտությամբ ու նույնիսկ նշել, որ մեյք-ափ արտիստին ավելի լավ է հաջողվել փոխանցել տրամադրությունը, քան Doja Cat-ին։ Մյուսները քննադատել են մեյք-ափ արտիստին՝ նշելով, որ կարիք չկար կրկնելու կուլտային կերպարը։
Գոհարը ցուցադրել է նաև լուքը ստանալու ընթացքը՝ նշելով, որ աշխատանքները տևել են 12 ժամ։