Մարկ Էնթոնիի ու Նադյայի ամուսնության նոր լուսանկարները

Vogue ամսագիրը լուսանկարներ է հրապարակել 54-ամյա երգիչ Մարկ Էնթոնիի և Պարագվայից «Միսս Տիեզերք» մրցույթի 23-ամյա մասնակից Նադյա Ֆերեյրայի հարսանիքից, որը տեղի է ունեցել հունվարի 28-ին։ Հարսանիքի մասին պատմել էինք այստեղ։

Մայամիի Ժամանակակից արվեստի թանգարանում անցկացված շքեղ արարողությանը հրավիրվածների թվում զույգի բազմաթիվ աստղային ընկերներն էին՝ Սալմա Հայեկը, Մալուման, Լուիս Ֆոնսին, Լին-Մանուել Միրանդան, Դեյվիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի, որդու՝ Քրուզի հետ և դուստր Հարփերը։

Ի դեպ, հարսնաքույրերի զգեստները կարվել են Վիկտորյա Բեքհեմի ատելյեում։ Իսրայելական Galia Lahav ապրանքանիշն աշխատել է հարսնացուի զգեստներից երկուսի վրա։ Մարկ Էնթոնին նախընտրել է տոնակատարությանը ներկայանալ Christian Dior-ի կոստյումով։

Նադիային խորանի մոտ ուղեկցեց փեսայի հայրը՝ Ֆելիպե Մունիզը՝ այս երգի ներքո։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »