Ո՞վ է Բրունետը

Դե ինչ՝ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի Բրյունետը։

Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Երգչուհու իսկական անունն Էլեն Երեմյան է։ Երգչուհին, հիմնականում, ներկայանում է R&B ոճում։ Նրա  «Բաց կապւյտ աչքերդ» ու  «Smoke Break» երգերն իսկական հիթեր դարձան։ Դրանք լսվում էին գրեթե ամեն  «հարթուկից»։

Բրյունետը պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», – նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:
Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից:

Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանադավոր արտիստներին վստահելը. «Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչև այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version