Հունվարի 28-ին 54-ամյա Մարկ Էնթոնին ու «Միսս Տիեզերք» մրցույթի 23-ամյա Նադիա Ֆերեյրան ամուսնացան։ Նորապսակները շքեղ արարողություն են կազմակերպել մտերիմների համար, որն անցկացվել է Մայամիի ժամանակակից արվեստի թանգարանում։
Զույգին շնորհավորելու էին եկել 250 հյուրեր՝ նրանց թվում էին Դեյվիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի, որդու՝ Կրուզի և դստեր՝ Հարփերի հետ, Սալմա Հայեկը, Մալուման, Լուիս Ֆոնսին և այլ հայտնիներ։
Հարսնացուն կրում էր Galia Lahav ապրանքանիշի սպիտակ ժանյակավոր զգեստը, Էնթոնին ընտրել էր Christian Dior-ի կոստյումը:
«Նադիան զարմանալի տեսք ուներ Galia Lahav-ի էլեգանտ ժանյակավոր զգեստով. երբ Մարկն առաջին անգամ տեսավ նրան, արտասվեց», ապտմել է ներկաներից մեկը: Զույգը պարել է իր առաջին պարն այս երգի ներքո։
Արարողության պաշտոնական մասից հետո DJ Cassidy-ին հյուրերին հրավիրեց աֆթերփարթիի՝ թանգարանի երկրորդ հարկում։ Ինսայդերները պատմել են, որ հյուրերը սրտանց զվարճացել են, և ոչ ոք չի կարող նստել սեղանների շուրջ։ Ընթրիքին հյուրերը համտեսել են լատինական խոհանոց, սթեյք և օմար: Տոնակատարությունները տեւել են երեկոյան յոթից մինչեւ առավոտյան չորսը։
Դեյվիդ Բեքհեմը և մեքսիկացի գործարար մագնատ Կառլոս Սլիմը հատուկ առաքելություն էին ստացել՝ նրանք թամադաներն էին: Վիկտորիա Բեքհեմը պատասխանատու էր հարսնաքույրերի զգեստների համար։
Մարկին շնորհավորելու էին եկել նրա որդիները Դայանարա Տորեսից՝ 21-ամյա Քրիստիանը և 19-ամյա Ռայան Մունիզը։ Ըստ երևույթին, Ջենիֆեր Լոպեսի և Մարկ Էնթոնիի երեխաները՝ 14-ամյա երկվորյակներ Էմման և Մաքսը, հարսանիքին ներկա չեն եղել. նույն օրը երեկոյան նրանց լուսանկարել էին Լոս Անջելեսում երգչուհու չորրորդ ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ։ Էնթոնիի դուստրը՝ 29-ամյա Արիանան և 27-ամյա որդին՝ Չեյզը, Դեբի Ռոսադոյից նույնպես, կարծես, ներկա չէին: