Դուբայում տեղի է ունեցել քաղաքի ամենաթանկ հյուրանոցի՝ Atlantis The Royal-ի բացումը։ Այս առիթով իսկական շքեղ շոու է կազմակերպվել, որի գլխավոր աստղը Բեյոնսեն էր, ով բեմ դուրս չէր եկել 5 տարի։ Page Six-ի տվյալներով՝ փոփ-դիվան մեկ ժամ տեւած համերգի համար ստացել է 24 մլն դոլար։
Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ՝ այդ թվում Քենդալ Ջեները։
Բեյոնսեն կատարել է բոլոր ժամանակների ամենաճանաչված հիթերից “Halo” և “Beautiful Liar”-ը, և մի քանի անգամ փոխել հանդերձանքը:
“The Lion King” ֆիլմի համար գրված “Brown Skin Girl” երգը նա երգել է դստեր՝ Բլյու Այվիի հետ։
Երեկոն եզրափակվել է Drunk In Love թրեքով, որի վերջում Բեյոնսեն վեր է բարձրացել բեմի վրա։