Պամելա Անդերսոնը՝ Մերլին Մոնրոյի կերպարով

Պամելա Անդերսոնը նկարահանվել է The Guardian-ի համար ֆոտոշարքում և կրկնել Մերլին Մոնրոյի խորհրդանշական կերպարները: Որոշ լուսանկարների համար դերասանուհին և Playboy-ի աստղը մերկացել է։

Անդերսոնի ֆոտոշարքը Netflix-ով վավերագրական ֆիլմաշարի թողարկմանն ընդառաջ է։

Ինքնակենսագրական ֆիլմում «Մալիբուի» գլխավոր «փրկարարն» անձամբ կպատմի Թոմի Լիի հետ սեռական սկանդալի և հարաբերությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ ազդեցություն է թողել սեքս-տեսագրությունն իր կարիերայի վրա: 

Նոր վավերագրական ֆիլմը կթողարկվի հունվարի 31-ին։ Դերասանուհին նշում է, որ սա  «Փեմն ու Թոմին» սերիալի պատասխանն է, որտեղ դերասանուհուն որպես զոհ են ներկայացրել։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »