Վրաստանում՝ 84-ում, մահացել է խորհրդային կինոյի աստղ, դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։
Մահվան հանգամանքները դեռ հստակեցված չեն, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին արտիստը վատառողջ էր։
Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսին՝ Թբիլիսիում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայի ֆիլհարմոնիայում, իսկ 1966 թվականին միացել է «Օրերա» վոկալ-գործիքային համույթին և շուտով դարձել նրա մենակատարը։ Նրա հայտնի հիթերի թվում են «Չիտո-գվրիտո», «Սեր ճանապարհում», «Իմ տարիները» և այլն։
1966 թվականին Կիկաբիձեն առաջին անգամ հանդես եկավ կինոյում։ Նրա ամենահայտնի գործերից են դերերը «Հանդիպում լեռներում», «Մի լացիր», «Վերիյսկի թաղամասի մեղեդիները» ֆիլմերում։
1978 թվականին արտիստն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի՝ Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում օդաչու Վալենտին Միզանդարիի դերի համար։ 1980 թվականին Կիկաբիձեին շնորհվեց Վրաստանի ժողովրդական արտիստի կոչում։
Ի դեպ, 2008 թվականից արտիստը ելույթ չի ունեցել Ռուսաստանում՝ Հարավային Օսիայի հակամարտությունից հետո, հրաժարվել է նաև Ռուսաստանի Բարեկամության շքանշանից։